Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փոքր երկրների մեծ խնդիրները

Փոքր երկրների մեծ խնդիրները
09.06.2017 | 01:01

Չորս օրում փոքր ու հարուստ Կատարը աշխարհը խառնեց իրար: Որսի պատճառով: Արքայական ընտանիքի 26 անդամներ գնացին որսի ու գերեվարվեցին: Նրանց պատանդառելով՝ ԻՊ-ը փրկագին պահանջեց ու ստացավ մեկ միլիարդ դոլար: Կատարին մեղադրեցին ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ, և 11 586 քառակուսի կիլոմետր տարածք ու երկու միլիոն բնակչություն ունեցող երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները խզեցին Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն, Եմենը, Լիբիան, Մալդիվներն ու Մավրիկիան, Կոմորյան կղզիները՝ հայտարարելով, որ փակում են ցամաքային, ծովային, օդային հաղորդակցությունը: Նավթ ու գազ արտահանող Կատարի համարյա ամբողջ տարածքը անապատ է, Դոհան ջուրն ու սնունդը ներկրում է: 1992-ից Կատարը համագործակցում է ԱՄՆ-ի հետ ռազմական ոլորտում: Կատարի տարածքում ԱՄՆ-ը ռազմաբազա ունի՝ 12 330 զինվորով: Վերջին տարիներին Կատարը բազմիցս մեղադրվել է իսլամիստ ահաբեկիչների ֆինանսավորման մեջ՝ «Ալ Քաիդայի», «Մուսուլման եղբայրների», Թալիբանի, ՀԱՄԱՍ-ի, ԻՊ-ի, Ջաբհատ Ֆատհ աշ Շամի: Բայց ահաբեկչության ու ահաբեկիչների հետ կապեր ունեն Արաբական թերակղզու բոլոր պետությունները:

Եգիպտոսում նրանք իշխանության եկան՝ «Մուսուլման եղբայրները» ու նախագահ Մուհամեդ Մուրսին: Թուրքիայի ու ԻՊ-ի կապերն ապացուցում էր Մոսկվան՝ իր կործանիչը խփելուց հետո:
Կատարին առաջինն օգնության ձեռք մեկնեց Իրանը՝ հայտարարելով, որ պատրաստ է ջուր ու սննդամթերք հասցնել, անհրաժեշտության դեպքում՝ փակել Հորմուզի նեղուցը, որով շարժվում են Կատարը շրջափակած երկրների նավերը: Օմանը և Քուվեյթը ևս չմիացան Կատարի դեմ դիվանագիտական դեմարշին: Նաև Թուրքիան է պատրաստ անհրաժեշտ սննդամթերք հասցնել Դոհա: Իրականում Կատարի դեմ դեմարշը Դոհայի դեմ չէ, այլ Թեհրանի: Իրադարձությունները այս ընթացքը ստացան ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Սաուդյան Արաբիա այցից ու այնտեղ անցկացված գլոբալ հակաահաբեկչական համաժողովից հետո: Սա ամենածանր ճգնաժամն է Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրների միջև վերջին 30 տարիներին: Շրջափակման մեջ հայտնված Դոհան հարևաններին մեղադրել է իր նկատմամբ վերահսկողություն սահմանելու ցանկության մեջ: Դրանք չարդարացված և չհիմնավորված միջոցներ են՝ հայտարարել է Կատարի ԱԳՆ-ն, նշելով, որ հարևանները «հստակ նպատակ ունեն՝ Կատարի պետությունը վերահսկողության տակ դնել, որ նշանակում է նրա ինքնիշխանության խախտում և միանգամայն անընդունելի է»: Իսկ Հայաստանը բոլորովին վերջերս Կատարի հետ սահմանեց առանց վիզայի ռեժիմ և ակնկալում էր միլիարդավոր դոլարների ներդրումներ իր տնտեսության մեջ: Հայի բախտ: Արևելքում ամեն ինչ երերուն է, Արևմուտքն էլ փողը տալիս՝ արդյունք ու կոռուպցիայի դեմ պայքար է պահանջում, ի՞նչ անի Հայաստանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Հունիսի 7-ին ահաբեկչությունը հասավ Թեհրան՝ մեջլիս ու իմամ Խոմեյնիի դամբարան, զոհվել է 12 մարդ, տասնյակ վիրավորներ կան: ԻՊ-ը ստանձնեց պատասխանատվությունը: Փաստացի՝ ԻՊ-ը հասել է Հայաստանի սահմաններին, ու դա վտանգավոր է` Հայաստանի սահմաններին կանգնած են ԱՊՀ սահմանապահները: Գուցե այս զարգացումները վաղուց էին ծրագրված, ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատահաբար չէր ասում, որ ահաբեկչության դեմ պայքարում կարող է օգտագործվել Գյումրու ռուսական ռազմաբազան: Ի՞նչ գին կունենա, Ռուսաստանին հազիվ մտահոգի՝ Մոսկվան աշխարհաքաղաքական խաղերի մեջ զինվորներ չի հաշվում երբեք՝ ոչ իր, ոչ ուրիշի:

Դիտվել է՝ 4318

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ